Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

«Պանդորայի արկղ», որը բացելուց հետո փակելը չափազանց դժվար կլինի

«Պանդորայի արկղ», որը բացելուց հետո փակելը չափազանց դժվար կլինի
29.08.2026 | 12:12

Իհարկե, կապիտալի վերաբաժանումը վատ բան է, չափազանց վատ ու դա նման է «պանդորայի արկղի», որը բացելուց հետո փակելը չափազանց դժվար կլինի։
Գոնե ինձ համար, «կուլակաթափությունը» անձնական ողբերգության նման է հնչում, քանզի իմ տոհմն էլ անցել է դրա միջով, դառնալով Խորհրդային վայրագությունների առաջին զոհերից։
Բայց վերջին տարիներին ձևավորված հայկական կապիտալը, ընդ որում ոչ միայն Հայաստանում, քիչ աղերս է ունեցել ազգային հարցերի հետ։ Մեծահարուստները ձեռնպահ են մնացել քաղաքական մշակույթ ձևավորող նախագծեր ֆինանսավորելուց ու եթե նույնիսկ քաղաքականության մեջ գումար են ներդրել, ապա բացառապես իշխանություններին հաճոյանալու համար։
Այն դեպքում, երբ այդ կապիտալը կարող էր քաղաքական մշակույթի, նոր էլիտաների ձևավորման վրա ներդրումներ կատարելով նպաստել, որպեսզի լրացվի քաղաքական ու բարոյական այն վակուումը, որը հասարակ մարդկանց դարձրել է բամբասանքների միջոցով ատելություն փոխանցելու առաջնային օղակ։
Վստահ եմ հիմա էլ, այս մեծ կապիտալի տերերը ոչ թե մտածում են երկարաժամկետ ներդրումներ անելու մասին, այլ կամ լեզու գտնել իշխանությունների հետ ու փրկել իրենց կապիտալն ու կարգավիճակը, կամ հավատալ «մի ամսում իշխանություն փոխող մոգերի» խոստումներին ու հերթական անգամ օգուտի փոխարեն վնասել։
Քանի դեռ հայ մեծահարուստը փորձում է որդեգրել այս վարքագիծը, ամեն հաջորդ իշխանություն ձգտելու է նրան դարձնել իր անձնական դրամապանակը։
Էնպես որ, որևէ զարմանալի բան չի կատարվում Հայաստանում, ընդամենը ձևավորված քաղաքական մտածողությունը գործում է այլևս առանց ծպտվելու:

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 6454

Մեկնաբանություններ